Рубрика: Ամփոփում

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը

  • Իմ ձեռքբերումները և հաջողությունները

Այս տարվա ընթացքում և ունեցել եմ շատ ձեռքբերումներ և հաջողություններ։ Ստացել եմ շատ դրական գնահատականներ, նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, սովորել եմ ծրագրավորում։ Սովորել եմ խաղալ սեղանի թեննիս։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ։

  • Իմ ճամփորդությունները

Այս տարվա ընթացքում մասնակցել եմ շատ ճամփորդությունների։ Գնացել եմՀայաստանի պատմության թանգարան։ Գնացել եմ սահադաշտ։ Սահադաշտում շատ հետաքրքիր էր։ Իհարկե ընկել եմ մի քանի անգամ, բայց նաև սովորել եմ սահել։ Գնացել եմ օպերային թատրոն և եղել եմ կարապի լճի սահադաշտում։

  • Իմ ընտրությունը

Այս տարի իմ ընտրությունը ծրագրավորումն էր։ Ծրագրավորման դասատուների անունները ընկեր Սմբատ և ընկեր Ալեքս է։ Ծրագրավորման ժամանակ ես սովորում էի ստեղծել խաղեր և կայքեր։ Իսկ առաջին ուսումնական շրջանի վերջում իմ մոտ արդեն պատրաստ էր իմ կայքը։

  • Իմ մարզաձևը

Այս տարի ես ընտրեցի սեղանի թեննիսը որպես մարզաձև։ Շատերին թվում է, որ սեղանի թեննիս խաղալը հեշտ է, բայց դա իրականում այդպես չէ։ Սեղանի թեննիս խաղալու համար պետք է ունենալ լավ ռեակցիա, արգաշարժություն և արագ որոշում կայացնելու ունակություն։

  • Իմ նախագծերը

Ունեցել եմ նախագիծ անգլերեն լեզվից, որտեղ նյութեր եմ ներկայացրել հայտանի դերասանների մասին։ Պատմություն առարկայից ունեցել եմ նախագիծ, որտեղ ներկայացրել եմ աշխարհի առաջատար կրոնները։ Բնագիտություն առարկայից ևս նախագիծ եմ ունեցել, որի ընթացքում 7 օր շարունակ կատարել ենք տարբեր փորձեր։

  • Իմ ձախողումների և դժվարությունների մասին

Ձախողումների մասին դժվարանում եմ խոսել, քանի որ նման բան չեմ մտաբերում։ Դժվարություններից մեկը եղել է այն, որ ամառային արձակուրդներից հետո դժվար էր հունի մեջ մտնելը։