Рубрика: Հայոց պատմություն

Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Այն հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։ Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն հիմնական հավաքածուի ազգագրություն, դրամագիտություն , վավերագրեր։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Այնտեղ կային շատ հետաքրքիր իրեր, օրինակ՝ աշխարհի ամենահին կոշիկը, շատ մեծ կուժեր, հնադարյան մարդու ոսկորներ, դագաղներ, որոնց մեջ մարդկանց ոսկորներ էին, կային շատ հին արձանագրություններ։ Ինձ այնտեղ շատ հետաքրքիր էր։

Оставьте комментарий