Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

22.04-26.04.2024 գործնական քերականություն

  1. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի վերջին բաղադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Հեռու-ա-գիր, հարթ-ա-վայր, լուր-ա-գիր. գետ-ա-ձի, մեծ-ա-տառ, նստել-ա-տեղ, առագաստ-ա-նավ:

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

  • Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ:
  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտները, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագիրները բաժանեց:
  • Միայն ագղերը էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիները դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

3. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ լողափների ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավների անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր ծովախորշերի երկարությամբ:

4Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային խուզարակուներ («խուզարկու»), որոնք (որ) ծովերում (ծով) ու օվկիանոսներում (օվկիանոս) գանձեր (գանձ) են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողությունները (հաջողություն): Վագներն իր ընկերի (ընկեր) հետ Ֆլորիդայի ափերի (ափ) մոտ խորտակված իսպանական նավերում (նավ) ավելի քան միլիոն դոլար արժեքի (արժեք) գանձեր (գանձ) է գտել: Բայց ավելի մեծ թվեր (թիվ) են կազմում այնպիսի որոնողներ (որոնող), որոնք (որ) չեն կարողանում նույնիսկ որոնումների (որոնում) ծախդսերը (ծախս) փակել:

5. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն …ները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու …ներ (անցնել):

Ըստ հունական … (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս … (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս …ը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

6. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա նստվածքներում (նստել) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացումների (միանալ) քայքայումը խորքից (խոր) մեծանում է:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Գործնական քերականություն

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Շախմատում մի կանոն կա. չի թույլատրվում վերցնել թագավորին (թագ): Մի անգամ այդ կանոնը Ֆրանսիայի Լյուդովիկոս Վեցերորդ արքային փրկեց անխուսափելի կործանումից (կործանել):

Մի մարտի ժամանակ ֆրանսիական զորքերը պարտություն (պարտվել) կրեցին անգլիացիներից: Ինքը՝ Լյուդովիկոսը, ընկել էր անգլիացի զինվորների շրջապատման (շրջապատել) մեջ: Լսվեց հաղթող զինվորներից մեկի բացականչուցյունը (բացականչել)՝ արքային վելցրի՜նք: Բայց թագավորն (թագ) իրեն չկորցրեց և ի պատասխան գոռաց.

— Մի՞թե չգիտես, որ նույնիսկ շախմատում արքային չեն վերցնում: Զարմացած զինվորները մի պահ ետ քաշվեցին, և արքան ճեղքեց շրաջապատը (շրջապատել):

2. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերուլթյունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

———-

Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ <<Աքսորականներն անտառում>>:

:

Հաղթանակի և կիևյանի կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները <<Ապոլոն-11>> տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Հազարան բլբուլ  զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի Դունկան արկածային վեպը:

3. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժողք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ,չտես, չկամ,չարիք

4. Գտնել հոմանիշների հինգ եռյակ․

Պոզ, քուն, մարգարե, խորխորատ, նախագուշակ, եղջյուր, նինջ, բաղձանք, վիհ, նիրհ, կիրճ, կոտոշ, իղձ, կանխասաց, ցանկություն։

Պոզ, եղջյուր, կոտոշ
Քուն, նինջ, նիրհ
Մարգարե, նախագուշակ, կանխասաց
Բաղձանք, կիրճ, իղձ
Վիհ, խորխորատ, ցանկություն

ОБ УМЕНИИ БЫТЬ БЛАГОДАРНЫМ

На полке стоял маленький глиняный кувшинчик для воды. В углу комнаты на кровати лежал больной, томимый жаждой. «Пить! Пить!..» — поминутно просил он. Но он был совсем один, и некому было помочь ему. Мольба больного была так жалобна, что кувшинчик не выдержал. Сострадание переполняло его. Прилагая невероятные усилия, он подкатился к постели больного, остановившись возле самой его руки. Больной открыл глаза, и взгляд его упал на кувшинчик. Собрав все свои силы, человек взял кувшинчик и прижал его к горячим от жара губам. И только теперь он понял, что кувшин пуст! Собрав последние силы, больной швырнул кувшинчик об стену. Тот разлетелся на бесполезные куски глины.

Դարակի վրա մի փոքրիկ կավե սափոր կար։ Սենյակի անկյունում, մահճակալի վրա, հիվանդ մարդ պառկած էր՝ տանջված ծարավից։ «Խմի՛ր։ Խմի՛ր…»,- ամեն րոպե հարցնում էր նա։ Բայց նա բոլորովին մենակ էր, և նրան օգնող չկար։ Հիվանդի խնդրանքն այնքան ողորմելի էր, որ սափորը չդիմացավ: Կարեկցանքը լցվեց նրան: Անհավատալի ջանքեր գործադրելով՝ նա գլորվեց դեպի հիվանդի մահճակալը՝ կանգ առնելով նրա ձեռքի կողքին։ Հիվանդը բացեց աչքերը, և հայացքն ընկավ սափորի վրա։ Ամբողջ ուժերը հավաքելով՝ մարդը վերցրեց սափորը և սեղմեց տաք շուրթերին։ Եվ միայն հիմա հասկացավ, որ սափորը դատարկ է։ Վերջին ուժերը հավաքելով՝ հիվանդը սափորը նետեց պատին։ Այն փշրվեց՝ դառնալով անպետք կավի կտորներ։

Помните о благодарности — никогда не превращайте в куски глины тех, кто стремится вам помочь, даже если их попытки тщетны

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Հնարագետ ջուլհակը


Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս
Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է
քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և
զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի
թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։
Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց
են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…
Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի
ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։
Գիտնականը գնում է և ասում դերվիշին.
— Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է
մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ
է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտեմ, գիտեմ, որ դու կարող ես այդ բոլորն
անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես, քեզ կտա թագավորը…
Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով
գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե
սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում
էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և
կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ
կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել
են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։
— Գիտեմ, գիտեմ, ով ես դու, մարդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը
նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով
պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան
մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։
Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր
առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։
Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու
տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի
ու սնահավատության մեջ գցեցին։
Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան
համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական
չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց
թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած
աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան
անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան
մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ
կտավ էր գործում։
Երբ որ թագավորը ներս մտավ, ողջունեց ջուլհակին. ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն
ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց
շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա
սկսեց գործել, օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։
Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում
նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու
համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել
կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես
թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ
ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ
կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։
Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա
ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի իրան ճանաչեց։
Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.
— Չլինի՜մ, չլինի՜մ…
— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։
Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով, ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի
թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «մի՞թե, մի՞թե»,
այսինքն՝ «մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։
— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։
— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։
Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը
պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ
ածում, իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով ծերացել է։
Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ
դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է
թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա կարող է դերվիշի պատասխանը տալ։
— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ
մոտ, կարո՞ղ ես փետրել նրանց։
— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։
Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ, ջուլհակի մոտ եկան
թագավորի գիտնական նազիր-վեզիրները։
«Ահա եկան թագավորի սագերը. իրավ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը
ինքն իրան։
Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ
եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։
Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը
լսել էր։
— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին,
որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի
դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։
— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի
կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։
Գիտնականները մնացին ապշած։
— Դրա ծախքը մենք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն մենք չենք կարող
գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։
— Երեք բան է իմ ուզածը, և ես ինքս կգտնեմ, միայն ամեն բանի համար մի գլխարկ լիքը
ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ
դերվիշին պատասխան կտամ։
Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին
ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ
առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց
սարսափ տարածող դերվիշի մոտ։
Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։
Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս
քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար
մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։
Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։
Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։
Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։
Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։
Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…
Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։
— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։
Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ
աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրանն է բոլոր մեր
երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ կես արի մեջտեղից,
որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց
կամ ուզեց ասել, մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի
նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ
սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա այսպես
կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ էլ չի կարող մեզ վախեցնել,
փախավ-գնաց…
Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք
երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։
Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.
— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…
— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց
ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։
— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար
գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ
գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի
դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո
իմաստուն ժառանգների և քո ազգի վրա:

գոյականները

Թալիսման, կասկած, երկինք, բամբակ, ամպ, կարկուտ, կաթիլ, ուղտ, ձու, գիտնական, հանելուկ, ցորեն, եղեգ, մարդ, կտավ, օրորոց, գլուխ, ձեռք, գավազան, սագ, ոտք, եղբայր, պատասխան, ջուլհակ, սարսափ, սխտոր, հավ, գլխարկ, ծայր, ոսկի, սոխ, խելագար, բուռ, պատերազմ, գործադրություն, կռիվ, գործարան,սպահան:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Գործնական քերականություն

1. Առանձնացրո՛ւ անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Սև նշած բառերը դրանք անձնանիշ են։

2.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրո՛ւ անձնանուններ:
Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույս-Լուսիկ
լեռ-Լեռնիկ
գառ-Գառնիկ
թագ-Թագուհի
նազ-Նազենի
վարս-Վարսինե
վարդ-Վարդուհի
ցող-Ցողիկ
արծիվ-Արծվիկ
սաթ-Սաթի
խաչ-Խաչիկ

3.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտի՛ր երկրորդ շարքում և գրի՛ր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

Սարսափ –ահ, ավարտ–վերջ, գրոհ–հարձակում, տանջանք–տառապանք, ծիծաղ–քրքիջ, որոշում–վճիռ։

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ–բույր, բողոք–գանգատ, Հռչակ–համբավ, ցավ–կսկիծ, վախ–երկյուղ, զայրույթ–ցասում։

4.Յուրաքանչյուր շարքից վերցրո՛ւ մեկական գոյական և կազմի՛ր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ։

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինետուն, պարախումբ։

5. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմի՛ր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  արհեստ, գազան, -անոց, առևտր-ական, հավաք, ներկ-արար, հեծանվ, որս, ճանապարհ- որդ, թագ,-ավոր, զինվոր, բառ, խորհուրդ-արան, խմոր, երշիկ-եղեն:

6. Առանձնացրո՛ւ թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

Թանձրացական
Երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք։

Վերացական
Հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք։

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Վ.Տերյան-Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անծանոթ բառեր

քնքշորեն — Քնքշաբար

փայփայել — Սիրալիր

գգվել — Սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել

նազ — Նազանք

տագնապ — Անհանգստություն

մրրկում — Մրրկել

Անափ — Ափ՝ եզերք չունեցող

խայտալ — Ուրախությունից թռչկոտել

ձյունաթույր — Ձյան գույն ունեցող

նորաբույր — Նոր՝ թարմ բուրմունք ունեցող

հոգեթով — Հոգին թովող՝ հմայող

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Գարնան և Տղայի Պամությունը (Հ․ Թումանյան)

Լինում է չի լինում մի տղա է լինում այդ տղան շատ է սիրում գարունը բայց նա գարնանը միշտ հիվանդանում էր և չէր կարողանում գնալ դուրս, գարունը դա տեսնում է և շատ խղճում է տղային։ Գարունը որոշում է որ ինչ էլ լինի նա պիտի օգնի այդ տղային։ Տղան տխուր տխուր քնում է իսկ գարունը ամբողջ գիշեր մտածում էր թե ինչպես կարելի է բուժել տղային և նա իմացավ որ խնդիրը պաղպաղակում է, որովհետև տղան շատ էր ուտում պաղպաղակ և նա որոշեց զրկել նրան այդ իրանվունքից։ Մեկ օր անցավ տղան այդ օրը պաղպաղակ չկերավ և հաջորդ օրը առավոտյան տղան արթնացավ և զգաց որ իր գլուխը այլևս չէր ցավում և նա նրան թույլ չէր զգում։

Ով Ովքեր ինչ ինչեր

Տղա

Գարուն

պաղպաղակ

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան, Uncategorized

Գործնական քերականություն

1․ Կետերի փոխարեն լրացրո՛ւ ջ, ճ կամ չ (անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր)։

 Ալոջ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարջ (կավե գավաթ), քրքիջ:

2․ Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ջրաղացի ճրա-ի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարա- մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակա-  ա-պին, բար-րացավ ա-բարտակի վրա, քաշեց առա-ը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կո-պեց: Քամին վզվզում էր պատերի բացվա-քներից, հա-շտակում թափվա- հար-աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթա- գո-նոցը:

3․ Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

4․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:

Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Եղիշե Չարենց

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Գործական քերականություն

1․ Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե                                 

վայրկյան                                  որսալ                                

շեկլիկ                                       հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                      չափում                               

ինձ                                             նկարել 

բնանկար, վարկյանաչափ, ձկնորս, թղթախաղ, ընձուղտ, շիկահեր։

2. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                                 

միշտ                                          կսկծալ                         

դառը                                           դալար                          

սկիզբ                                          ծաղիկ   

ձնծաղիկ, մկնդեղ, այտոսկր, մշտադալար, դառնակսկիծ, սկզբնապատճառ

3.Երես                                         մորուք                                   

հոգի                                            հանդես                                   

քնար                                           պաշտել                                 

շեկ                                               հավ                                         

զորք                                             հմայել                                     

լայնություն                                 արձակել

արձակել, երեսպաշտ, շիկամորուս, լայնարձակ, հոգեհմա, քնարահավ, զորահանդես։

4.Արդար                                       բույլ                                        

սիրտ                                            տունկ                                       

աստղ                                            բեռ                                          

որթ                                               բաց                                          

ուղի                                            հանել

 պատ                                          դատ

արդարադատ, սրտաբաց, աստղաբույլ, որթատունկ, ուղեբեռ, պատուհան

5.Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև         

ծաղկաբույլ, ասեղնատերև, թթխմոր, ուղեգորգ, բաժակաճառ, պարսպապատ։

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ աղտ, գութ խիղճ, ավար թալան,թախիծ մորմոք, օրրան հայրենիք, կարծիք տեսակետ

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

ձու հավկիթ, նեցուկ հենրան, ճաճանչ ճառագայթ, թարթիչ արտևանունք, վիհ անդունդ, աշտանակ ճրագակալ, օշարակ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

3․ Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Աջ-քաջ
տուն-տունկ
ունկ-սունկ
քար-քարե
վազ-ավազ
երան-գերան
կար-կարք
լոր-կլոր
պար-պարկ
աղեղ-բաղեղ
շուն-աշուն
սան-սանր
ծուխ-ածուխ
չոր-չորս
գիր-գիրք
բարձ-բարձր
այլ-փայլ
բու-բութ

4. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝
Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրան
 Բ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
 Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչի
Դ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտեն
 Ե. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Ախթամար

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

1891

Անծանոթ բառեր

Ծիծաղախիտ

առափնյա

գաղտագողի

Բազուկներով

առնացի

Խավար

փարոս

դարանում

ալեծածան

Ծըփում

ահեղաձայն

սըրտատըրոփ

ճողփյուն

սաստիկ

Հըրհըրելով

Շըշունջներով

անմեկին

կամարից

Ակնարկելով

ալեկոծ

խիզախը

խըլի

հանգցրին

Մոլորվեցավ

Լողորդ

Հառաչանքներն

խոլ

սեպացած

ամեհի